Ադրբեջանի Միլի մեջլիսը ԱՄՆ-ի դեմ հայտարարություն է ընդունել

Ադրբեջանի Միլի մեջլիսը ԱՄՆ-ի դեմ հայտարարություն է ընդունել

Ադրբեջանի խորհրդարանում Վաշինգտոնի դեմ հայտարարություն է ընդունվել: Միլի մեջլիսը դատապարտել է Ադրբեջանի դեմ ԱՄՆ Սենատի ընդունած օրինագիծը՝ այն անվանելով լուրջ հարված երկկողմ հարաբերություններին։ Փաստաթղթի համաձայն՝ ամերիկյան կողմի քայլը լուրջ խոչընդոտ է տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին:
Ադրբեջանի խորհրդարանը դատապարտել է ԱՄՆ-ին նաև Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու և նախկինում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին աջակցելու համար:
Ըստ հայտարարության՝ որպես միջնորդ՝ Վաշինգտոնը կորցրել է Ադրբեջանում ունեցած հեղինակությունը: