Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Փարիզում անցկացվող ՏՀԶԿ-ի շրջանակում մասնակցել է պանելային քննարկումների

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Փարիզում անցկացվող ՏՀԶԿ-ի շրջանակում մասնակցել է պանելային քննարկումների


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Փարիզում անցկացվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ՝ OECD) «Եվրասիական շաբաթ-2023»-ի շրջանակում դեկտեմբերի 12-ին և 13-ին մասնակցել է պանելային քննարկումների։

 

 

Քննարկումներից մեկը նվիրված է եղել աշակերտների միջազգային գնահատման PISA ծրագրին և առաջիկայում այդ ծրագրում Հայաստանի ընդգրկմանը:

 

Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է նաև «Կայունություն և վերականգնում. հաղթահարելով պատերազմի և համաճարակի ցնցումները» և «Գործարար միջավայրի բարեփոխումները Եվրասիայում» թեմաներով պանելային քննարկումներին։

 

Իր խոսքում նա ներկայացրել է այն ընթացիկ և կատարված բարեփոխումները, որոնք հնարավորություն կտան ապահովելու Հայաստանի կայուն տնտեսական աճը։

 

Ռաֆայել Գևորգյանը նաև ընդգծել է տարածաշրջանում խաղաղության կարևորությունը և այդ համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացումը: