Եվրոպական խորհուրդը որոշել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել։
Այս մասին ասվում է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ X սոցիալական ցանցում տարածած տեղեկատվության մեջ։
Բացի այդ, Եվրոպական խորհուրդը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։
«Եվրոպական խորհուրդը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։ Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է շնորհել. ԵՄ-ն նաև բանակցություններ կսկսի Բոսնիա և Հերցեգովինայի հետ, երբ ձեռք բերվի անդամակցության չափանիշներին համապատասխանության անհրաժեշտ մակարդակը, և հանձնաժողովին հրավիրել է զեկույց պատրաստել՝ աջակցելու նման որոշմանը: Սա հույսի հստակ ուղերձ է նրանց և մեր մայրցամաքի համար»,- գրել է Միշելը։