Սերբիայի խորհրդարանական ընտրություններում կրկնակի քվեարկություն տեղի կունենա

Սերբիայի խորհրդարանական ընտրություններում կրկնակի քվեարկություն տեղի կունենա



«Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր դաշինքի կողմնակիցները Բելգրադի կենտրոնում Հանրապետական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ երրորդ անգամ բողոքի ակցիա են անցկացրել:
Ցուցարարներն անհամաձայնություն են հայտնում խորհրդարանական և տեղական արտահերթ ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած քաղաքական ուժը հաղթում է խորհրդարանական ընտրությունում: Ցուցարարները իշխող ուժին մեղադրել են ընտրակեղծիքների համար, պահանջել ևս մեկ ընտրություն անցկացնել:
Հանրապետական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Դիմիտրիևիչը հայտարարել է 28 տեղամասերում կրկնակի քվեարկություն անցկացնելու որոշման մասին: Ընտրելու իրավունք կունենա 12 240 քաղաքացի, որոնք գրանցված են այն կետերում, որտեղ քվեարկության արդյունքները չեն հաստատվել: Կրկնակի քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին:

«Ալեքսանդար Վուչիչ. Սերբիան չպետք է կանգ առնի» կոալիցիան այժմ շարունակում է գլխավորել Սերբիայի խորհրդարանական ընտրությունները՝ 46,7 տոկոս արդյունքով: