Իրանի հոգևոր առաջնորդի ռազմական հարցերով խորհրդական Յահյա Սաֆավին IranGeo ցուցահանդեսի ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով Կովկասին, հայտարարել է.
«Կովկասն Իրանի համար մեծ կարևորություն ունի: Պետք է այս տարածաշրջանի աշխարհագրությունը ճանաչենք, որ հասկանանք՝ ինչ քաղաքականություն որդեգրել այս ուղղությամբ: Կովկասի հարցում մեր երկիրն այլ երկրների հետ ռազմավարական մրցակցության մեջ է, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերություններ ունենալ:
Իրանի քաղաքականությունն ազգային անվտանգության, սահմանների, ազգային շահերի պաշտպանությունն է: Անշուշտ, գերտերությունները միջամտություններ են ունենում այս տարածաշրջանում, ուստի Կովկասում Իրանի քաղաքականության հարցը կարևոր է»: