Ախալցխայի Հոգևոր Տեսչությունում ուսանողների ուսման վարձ հատկացնելը դարձել է ավանդույթ

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունում ուսանողների ուսման վարձ հատկացնելը դարձել է ավանդույթ

Սույն թվականի Նոյեմբերի 5-ին Ախալցխայի և Բորժոմիի շրջանների Հոգևոր Տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը և Ախալցխայի հարակից շրջանների Հոգևոր Հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը Հոգևոր Տեսչության Սոցյալ-բարեգործական ծրագրերի շրջանակներում Ախալցխայի Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի ուսանողներին` Ավետիս Պետրոսյանին, Մարի Գաբրելյանին և Լենա Խաչատրյանին հատկացրեց 2019-2020թթ ուսումնական տարվա վարձը։

Հոգևոր Տեսչությունում ուսանողների դրամական օգնություն (ուսման վարձ) հատկացնելը դարձել է ավանդույթ և Աստծո կամքով կրելու է շարունակական բնույթ։
Տերն իմաստությամբ զինի բոլոր ուսանողներին։