Գերմանիան և Ֆրանսիան պայքարում են ավերիչ ջրհեղեղներ դեմ. Euronews

Գերմանիան և Ֆրանսիան պայքարում են ավերիչ ջրհեղեղներ դեմ. Euronews



Գերմանիան հաղթահարում է ջրհեղեղի հետևանքները և պատրաստվում տարերքի նոր սպառնալիքներին։ Իրավիճակը հատկապես ծանր է Ներքին Սաքսոնիայի Օլդենբուրգ քաղաքում, հաղորդում է Euronews-ը։ Շուտով տարածքներից մեկը կտարհանվի։ Երկշաբաթյա անդադար անձրևի պատճառով ճանապարհները վերածվել են գետերի, շատ տներ հեղեղվել են, իսկ տեղի բնակիչները պատրաստվում են նոր մարտահրավերների։ Փրկարար ծառայությունները փորձում են տները պաշտպանել ավազի պարկերով և շարժական ամբարտակներով։
Նման վիճակ է նաև հարևան Ֆրանսիայում։ Պա-դե-Կալեի հյուսիսային դեպարտամենտում նոյեմբերից ի վեր ռեկորդային տեղումներ են գրանցվել:

Ջրհեղեղների դեմ պայքարելու համար օգտագործվում են պոմպեր, իսկ օգնությունը գալիս է Նիդերլանդներից, Չեխիայից և Սլովակիայից: Կառավարությունն ասել է, որ տեխնիկական միջոցներն ակնհայտորեն անբավարար են կլիմայական այս երևույթի դեմ պայքարելու համար։ Որոշ տարածքներ կարող են ոչ պիտանի ճանաչվել բնակարանաշինության համար: