Բաքվի ծննդատանը բռնկված հրդեհի հետևանքով չորս երեխա է մահացել

Բաքվի ծննդատանը բռնկված հրդեհի հետևանքով չորս երեխա է մահացել

Բաքվի Հանրապետական ծննդատանն այս գիշեր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով չորս նորածին է մահացել՝ հայտնել են Ադրբեջանի իշխանությունները:
Նշվում է, որ մահացած նորածիններին գտել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ևս երեք անձ թունավորվել է ծխից, նրանց տեղափոխել են կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանական բաժանմունք:
Հրդեհը մարվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: