Թուրքերի կողմից վանդալիզմի է ենթարկվել Սիրիական Թել Աբյադ քաղաքում գտնվող հայկական եկեղեցին

Թուրքերի կողմից վանդալիզմի է ենթարկվել Սիրիական Թել Աբյադ քաղաքում գտնվող հայկական եկեղեցին

armtimes.com-Սիրիայի Թել Աբյադ քաղաքում գտնվող հայկական եկեղեցին ենթարկվել է վանդալիզմի թուրքերի և թուրքերի աջակցությունը վայելող հրոսակախմբերի կողմից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը.

«Քաղաքը գտնվում է նրանց վերահսկողության տակ… Տեղեկություն է տարածվել նաև նրա մասին, որ Ղամիշլոյից Դեր Զոր ուղևորված հայ կաթոլիկե եկեղեցու հովվապետին և նրա հորը…»,- գրել է Հովհաննիսյանը՝ կից հրապարակելով վանդալիզմի ենթարկված հայկական եկեղեցու լուսանկարները:

Հիշեցնենք, որ Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը՝ Տեր Աբրահամ քահանա Պետոյանին: