Էկվադորում մաֆիայի դեմ պայքարում հանցավոր խմբավորումների հարյուրավոր անդամներ են ձերբակալվել: Գուայաս նահանգում ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալվել են երեք հայտնի՝ Los Lobos, Lagartos և Mafia 18 հանցախմբերի անդամները։ Ոստիկանությունը խուզարկությունների ժամանակ առգրավել է մեծ քանակությամբ զենք և թմրանյութ:
Ավելի վաղ նախագահ Դանիել Նոբոան հայտարարել էր, որ Էկվադորը գտնվում է ներքին զինված հակամարտության վիճակում և երկրում արտակարգ դրություն էր մտցրել։ Մայրաքաղաք Կիտոյում ոստիկանությունն աշխատում է շուրջօրյա։
Էկվադորցիները մտահոգված են բռնության աճով, բայց և մտավախություն ունեն, որ արտակարգ դրությունը կարող է հանգեցնել իշխանության չարաշահման: