ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան փորձում են Կարմիր ծովը «արյան ծով» դարձնել. Էրդողան

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան փորձում են Կարմիր ծովը «արյան ծով» դարձնել. Էրդողան


Գազայի հատվածում սրվող էսկալացիայի ֆոնին՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հարվածել են Եմենի Անսար Ալլահ շարժման օբյեկտներին, այդ թվում՝ Եմենի մայրաքաղաքում։ Նշվում է, որ խոցվել են հութիներին պատկանող հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ռադիոտեղորոշիչ կայանների տեղակայման վայրերը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ հարվածները «պաշտպանական բնույթ են կրել» և պատասխանն են Կարմիր ծովով անցնող նավերի վրա հութիների աննախադեպ հարձակումներին: Ջո Բայդենի խոսքով՝ հարվածներն իրականացվել են Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի և Նիդերլանդների աջակցությամբ։
Հութիների ղեկավարությունը նախազգուշացրել է՝ ի պատասխան կթիրախավորեն տարածաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բազաները,և կշարունակեն հարձակումները Իսրայելի հետ կապ ունեցող նավերի վրա:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողությունը Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է որակել:
Թուրքիայի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային՝ նշելով, թե նրանք փորձում են Կարմիր ծովը «արյան ծով» դարձնել։
Ռուսաստանը խնդրել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել:

Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: