Քիչ առաջ Սամցխե-Ջավախքի վարչական շենքի վրա, որտեղ կենտրոնացած է Սամցխե-Ջավախքի նահանգապետարանը, Ախալցխայի սակրեբուլոն եւ մեծամասնական պատգամավորի գրասենյակը ընդդիմությունը բողոքի ակցիա էր իրականացրել։ Շենքի դիմաց աղմկոտ ակցիայի հեղինակները «Եվրոպական Վրաստան»-ի անդամներն էին, որոնք բողոքում էին ընդդեմ իշխող «Վրացական երազանք»-ի։
Վերոնշյալ կուսակցությունների անդամները բանավոր բախվեցին միմյանց: Ընդդիմությունը ինչպես եւ Թբիլիսիում այնպես էլ Ախալցխայում ցանկանում էր կողպեք դնել շենքի վրա:
Ընդիկությանը վիճաբանությունից հետո խորհրդանշական կողպեքներ դրեց շենքի դարպասներին հարող ճաղերի վրա։
Akhaltskha.net