Լեռնային Ղարաբաղում մենք ականատես եղանք սուր մարդասիրական ճգնաժամի, որը բացասաբար անդրադարձավ տասնյակ հազարավոր մարդկանց վրա և պատճառ դարձավ զանգվածային արտագաղթի: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի իր ելույթում հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը:
«Մենք պետք է ձեռնարկենք անհրաժեշտ միջոցառումները՝ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար և հասցեագրելու Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի երկարաժամկետ իրավիճակը»,- նշել է նախագահը:
Նրա խոսքով՝ Կիպրոսն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության գործընթացին՝ Եվրամիության միջնորդության հովանու ներքո: Միջնորդելու ցանկացած փորձ, Խրիստոդուլիդիսի խոսքով, պետք է հավասարակշռվի և մանրակրկիտ ծրագրվի: