Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում պայթյուն է որոտացել

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում պայթյուն է որոտացել

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում, որը Բաքվից 100 կմ հեռու է, պայթյուն է որոտացել:
«Շիրվանում պաշտպանական արդյունաբերության նախարարության «Արազ» գործարանում պայթյուն է որոտացել։ Կան տուժածներ։ Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության մի քանի մեքենա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ տուժել է առնվազն երեք մարդ:
Ընթանում է հետաքննություն: Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունի պատճառը եղել է մուրճով 120 մմ արկին հարվածը: