Կիպրոսի նախագահը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Կիպրոսի նախագահը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ հարց է ուղղել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին:
«Վերջերս Հայաստանի կառավարությունը հանդես եկավ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որն ուղղված է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, փոխկապակցվածության բարձրացմանը: Նախագիծը զգալի ներդրում կունենա տարածաշրջանի երկրների և նրա սահմաններից դուրս բարգավաճման, կայուն խաղաղության և համագործակցության մեջ: Ի՞նչ դիրքորոշում ունի Կիպրոսն այդ նախագծի մասին»,- հարցրել է Ղազարյանը:
Ի պատասխան՝ Խրիստոդուլիդիսը նշել է.
«Դրական ենք գնահատում «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Կիպրոսը սատարում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»: