ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է ՎրաստանիՆԳՆ Սահմանապահ ոստիկանության պետին
Վրաստանի ՆԳՆ Սահմանապահ ոստիկանության պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է #Հայաստան’ում։
Պատվիրակությունը գլխավորում է Սահմանային ոստիկանության պետ Թեյմուրազ Կեկելիձեն, որին այսօր ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը:
Ողջունելով Վրաստանի ՆԳՆ Սահմանապահ ոստիկանության պետին՝ Է. Մարտիրոսյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները ևս մեկ անգամ վկայում են երկու եղբայր ժողովուրդների վստահելի հարաբերությունների մասին:
Հանդիպման ընթացքում Է. Մարտիրոսյանն ու Թ. Կեկելիձեն քննարկեցին պետական սահմանի ռեժիմի պահպանությանը, երկկողմ համագործակցության ընդլայնմանը և տարածաշրջանային ներկա զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Թ. Կեկելիձեն նշել է, որ այս հանդիպումը ևս մեկ քայլ է երկու երկրների հարաբերությունների կայուն զարգացման և խորացման ուղղությամբ:
Հանդիպման ավարտին Էդուարդ Մարտիրոսյանը պարգևատրեց Թեյմուրազ Կեկելիձեին՝ «Սահմանային համագործակցության համար» մեդալով:
Այցի ընթացքում Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սահմանապահ ոստիկանության պատվիրակությունը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։