Ստամբուլում ձերբակալվել է Չաղլայան դատարանի վրա հարձակման երրորդ մասնակիցը

Ստամբուլում ձերբակալվել է Չաղլայան դատարանի վրա հարձակման երրորդ մասնակիցը

Ստամբուլում ձերբակալել են Չաղլայան դատարանի վրա հարձակման երրորդ մասնակցին: Ոստիկանության տվյալով՝ փոխհրաձգությունից հետո նա փախել էր դեպքի վայրից և փորձել թաքնվել: Նշվում է նաև, որ նա վիրավոր է:
Վիրավորված քաղաքացիներից մեկը մահացել է: Ավելի վաղ նշվել էր վեց վիրավորի մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է զինված հարձակումը: «Թուրքիան շարունակելու է վճռական պայքարը բոլոր տեսակի ահաբեկչական կազմակերպությունների և նրանց կողմնակիցների դեմ»,- նշել է Էրդողանը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալով՝ հարձակվողները «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատ» կազմակերպության անդամներ են։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին