Մադրիդի կենտրոնում մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի՝ ընդդեմ Կատալոնիայի անկախության կողմնակիցների համաներման մասին օրենքի: Ակցիայի մասնակիցները պահանջել են վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականը: Ակցիային մասնակցել են մի շարք հասարակական կազմակերպություններ և շարժումներ, ինչպես նաև որոշ ընդդիմադիր կուսակցություններ:
Ավելի վաղ Սանչեսը համաձայնել է Կառլես Պուչդեմոնի կողմնակիցների առաջարկած օրենսդրական փոփոխություններին: Հունվարի 30-ին Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը չէր կարողացել հավանություն տալ օրինագծերից մեկին, քանի որ այն չի ստացել Պուչդեմոնի «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցության աջակցությունը: Քաղաքական ուժը հրաժարվել է կողմ քվեարկել օրինագծին, եթե դրանում փոփոխություններ չմտցվեն, որոնք կերաշխավորեն, որ Պուչդեմոնն Իսպանիայում պատասխանատվության չի ենթարկվի:
Պուչդեմոնը ղեկավարել է Կատալոնիան ինքնավարության՝ Իսպանիայի կազմից դուրս գալու շուրջ հանրաքվեի ժամանակ։ Կարճ ժամանակ անց նա հեռացավ Բելգիա։