Անօդաչու թռչող սարքը այսօր ցերեկը բախվել է Բելգորոդի վարչակազմի շենքին՝ հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը:
Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով երկու մարդ է տուժել. մի կին բեկորային վնասվածքներ է ստացել, երկրորդը՝ կոնտուզիա: Կոտրվել են շենքի ապակիները: