Վրաստանի ՆԳ նախարարն ընդունել է Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին 12.03.2024 . Տարածաշրջան

Վրաստանի ՆԳ նախարարն ընդունել է Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին
		12.03.2024 . Տարածաշրջան


Վրաստանի ՆԳ նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին ընդունել է Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովին։

Կողմերը քննարկել են երկու երկրների համապատասխան կառույցների միջև անվտանգության ոլորտում գործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների և անվտանգային խնդիրների շուրջ։

Ըստ վրացական կողմի հաղորդագրության՝ Գոմելաուրին հույս է հայտնել, որ գործընկերային հարաբերությունները կշարունակվեն և կխորանան տարբեր ուղղություններով։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին