Իսրայելը հարձակում է սկսել Ռաֆահ քաղաքի վրա 19.03.2024 . Միջազգային

Իսրայելը հարձակում է սկսել Ռաֆահ քաղաքի վրա
		19.03.2024 . Միջազգային


Իսրայելը հարձակում է սկսել Ռաֆահ քաղաքի վրա՝ հայտնել են Պաղեստինի արտգործնախարարությունից:

«Թել Ավիվն արհամարհել է Ռաֆահում ավելի քան մեկ միլիոն տեղահանված պաղեստինցիների կյանքը և միջազգային հանրության կոչերը»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ: Նախարարությունը հավելել է՝ Իսրայելի օդային հարվածների հետևանքով բազմաթիվ պաղեստինցիներ են զոհվել:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման մնացած գումարտակների ոչնչացումն անհնար է առանց պաղեստինյան անկլավի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ցամաքային գործողության իրականացման:

«Մենք վճռական ենք՝ ավարտելու ՀԱՄԱՍ-ի վերացումը։ Սա պահանջում է Ռաֆահում մնացած գումարտակների վերացում։ Մենք հնարավորություն չենք տեսնում ռազմական ճանապարհով վերացնել ՀԱՄԱՍ-ը՝ առանց այդ մնացած գումարտակները ոչնչացնելու։ Եվ դա անելու այլ տարբերակ չկա, քան ցամաքային մուտքի միջոցով»,- հայտարարել է Նեթանյահուն։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին