Սպասում ենք, թե երբ ԵՄ-ում քաղաքական կամք կունենան` բանակցելու Թուրքիայի անդամակցության շուրջ. Ֆիդան

Սպասում ենք, թե երբ ԵՄ-ում քաղաքական կամք կունենան` բանակցելու Թուրքիայի անդամակցության շուրջ. Ֆիդան



ԵՄ անդամ դառնալու` Թուրքիայի ռազմավարական տեսլականն ուժի մեջ է, սակայն ԵՄ կողմից նման երկխոսություն վարելու քաղաքական կամք չի նկատվում: Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:
«Թուրքիան շարունակում է իր ապագան տեսնել Եվրոպայում: Ինչպես ավելի վաղ վերահաստատել է մեր նախագահը, ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Անկարայի ռազմավարական տեսլականը չի փոխվել: Մեզ համար, հնարավոր է, ավելի հեշտ է հարաբերությունները զարգացնել ԵՄ անդամ առանձին երկրների հետ, բայց ԵՄ հետ հարաբերությունների զարգացումը կապված է փոխզիջումային որոշումների ընդունման հետ, ինչը միշտ չէ, որ հօգուտ մեզ է: Բանակցային գործընթացի վարման համար անհրաժեշտ է ԵՄ առանցքային անդամ երկրների քաղաքական կամքը, և այն եղել է 2004-ին ու 2005-ին, բայց հետո իր տեղը զիջել է Թուրքիայի նկատմամբ այլ քաղաքական դիրքորոշմանը»,- ասել է նա:
Նախարարը հիշեցրել է, որ Բրյուսելի հետ բանակցային գործընթացի օրակարգում չլուծված հարցեր են մնում, և դրանց ուղղությամբ պետք է ակտիվորեն աշխատեն ԵՄ հետ, սակայն ներկա պայմաններում դա չի հաջողվում անել այնպես, ինչպես իրենք կցանկանային: