Տարբեր երկրներում Facebook սոցիալական ցանցի օգտատերերը դժգոհում են ծառայության խափանումներից: Այդ մասին են վկայում հայտնի համացանցային ռեսուրսների աշխատանքի խափանումներին հետևող Downdetector կայքի տվյալները:
Համաձայն կայքի` Facebook-ի աշխատանքում խնդիրների վերաբերյալ դժգոհություններ առավելապես ստացվում են ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև Գերմանիայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից և այլ երկրներից:
Խափանումներ են նկատվում նաև Facebook-ի Messenger-ի և Instagram-ի աշխատանքներում: