Լեհաստանում ֆերմերները վերսկսել են բողոքի ակցիաները 21.03.2024 . Միջազգային

Լեհաստանում ֆերմերները վերսկսել են բողոքի ակցիաները
		21.03.2024 . Միջազգային


Լեհ ֆերմերները կրկին զանգվածային ցույցեր են անցկացնում: Նրանք տրակտորներով արգելափակել են Վարշավայից ելքերը և սահմանային մի շարք անցակետեր: Ակցիայի մասնակիցները բողոքում են գնաճի, Ուկրաինայից առանց մաքսատուրքերի էժան ներմուծումների դեմ, որոնց պատճառով, ֆերմերների պնդմամբ, Եվրոպայում ձևավորվել է մրցակցային ոչ առողջ միջավայր: Ցուցարարները նաև մտահոգված են, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարում Եվրամիության վարած քաղաքականությունը հարվածում է իրենց ֆինանսներին:

Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին