Հրշեջները դեռևս շարունակում են մարել «Կրոկուս Սիթի Հոլլում» բռնկված հրդեհը 23.03.2024 . Միջազգային

Հրշեջները դեռևս շարունակում են մարել «Կրոկուս Սիթի Հոլլում» բռնկված հրդեհը
		23.03.2024 . Միջազգային


Հրշեջները շարունակում են մերձմոսկովյան Կրասնոգորսկում «Կրոկուս Սիթի Հոլլի» հրդեհաշիջման աշխատանքները: 

Ինչպես հաղորդում է RIA Novosti-ի թղթակիցը դեպքի վայրից, աշխատանքները, ամենայն հավանականությամբ, մոտենում են ավարտին:

Առևտրի կենտրոնը շրջանցելով՝ հնարավոր է տեսնել, թե ինչպես են հրշեջները փորձում մարել այրվող շինության տանիքը:

«Կրոկուս Սիթի Հոլլից» բարձրացող ծուխը դարձել է արդեն մոխրասպիտակավուն, այնինչ մի քանի ժամ առաջ այն թանձր սև էր:

Հիշեցնենք՝ նախնական տվյալներով՝ «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին