Վրաստանի հետ սահմանը փակելու հարց չի քննարկվում. Արմեն Գրիգորյան

Վրաստանի հետ սահմանը փակելու հարց չի քննարկվում. Արմեն Գրիգորյան

Aravot.am- «Հայաստանի ներսում քայլեր են ձեռնարկվում։ Վտանգի դեպքում համապատասխան որոշումներ կկայացնենք»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե կորոնավիրուսի մուտքը մեր երկիր կանխելու համար ինչ քայլեր են ձեռնարկվում, ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է Վրաստանի հետ սահմանը փակելուն, քանի որ այնտեղ էլ է կորոնավիրուսով վարակման դեպք գրանցվել, Գրիգորյանը նշեց, որ այս պահին նման հարց չի քննարկվում. «Վրաստանում իրավիճակի վերաբերյալ կապի մեջ են համապատասխան գերատեսչությունները։ Բոլոր հարցերը քննարկվում են։ Բոլորը տարբերակները սեղանին են, լուծումները կլինեն ըստ իրավիճակի»:

Աղբյուր` Aravot.am