Թբիլիսիում Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հարցին Վրաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ ձեւավորելու վերաբերյալ պատասխանեց, որ այդ պրոցեսը սկսված է եւ քայլ առ քայլ մոտենալու են դրան։
Նրա խոսքերով երկու երկրները տարբեր ռազմաքաղաքական դաշինքների եւ ինտեգրացիոն միավորների անդամ են ու այդ է պատճառներից մեկը, որ ռազմավարական հարաբերությունենր ձեւավորելու գործընթացը դանդաղ է առաջ ընթանում, սակայն այս ճանապարհը անցնելու գործընթացը արդեն սկսված է։