Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ցամաքային գործողություն սկսել Ռաֆահում, երբ կառավարությունը դա հաստատի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրին։
ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է արել հրաժարվել ծրագրերից՝ քաղաքացիական բնակչության շրջանում խուսափելու համար նոր զոհերից։ Պաղեստինյան անկլավի բնակիչների կեսից ավելին ապաստան է գտել Ռաֆահում։
ՄԱԿ-ը կրկին մատնանշել է պաղեստինյան անկլավում տիրող մարդասիրական սարսափելի վիճակը։
Իսրայելի վարչապետը, սակայն, պնդել է, որ դա ՀԱՄԱՍ-ի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու միակ ճանապարհն է։