Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը 25.04.2024 . Միջազգային

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը
		25.04.2024 . Միջազգային


Քուվեյթի ԱԳՆ-ը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը որոշ հատվածներում սահմանների սահմանազատման, ինչպես նաև մնացած այլ հատվածներում երկու երկրի միջև սահմանազատման ուղղությամբ տարվող աշխատանքի շարունակականությունը:

«Նախարարությունը հաստատել է հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կարևորությունը՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը, որոնք արտացոլում են երկու երկրի ղեկավարների իմաստությունը և տարածաշրջանի կայունության վերաբերյալ նրանց անհանգստությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին