Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայեցակարգ. Մակրոն

Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայեցակարգ. Մակրոն



Այն իրավիճակում, երբ հարևանները սկսել են ագրեսիա ցուցաբերել, Եվրոպան շտապ պետք է իր համար հուսալի պաշտպանական հայեցակարգ ստեղծի։ Նման  հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Սորբոնի համալսարանում։
«Երբ մենք ունենք հարևան, որը դարձել է ագրեսիվ, որն ունի բալիստիկ ներուժ, ունի միջուկային զենք և ցուցադրել է իր հնարավորությունները, պարզ է դառնում, որ մենք պետք է ստեղծենք հուսալի ռազմավարական հայեցակարգ եվրոպական պաշտպանության համար»,- Ֆրանսիայի նախագահի խոսքերը է մեջբերում Le Monde թերթը։
Էմանուել Մակրոնն Ուկրաինայի պատերազմն անվանել է «եվրոպական անվտանգության գլխավոր սպառնալիքը»։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտպանել է Ֆրանսիայի նախագահի գաղափարները։ «Ֆրանսիան և Գերմանիան միասին ցանկանում են, որ Եվրոպան ուժեղ լինի: Ձեր ելույթը լավ ազդակներ է պարունակում դրան հասնելու համար: Միասին մենք ԵՄ-ն առաջ ենք տանում` քաղաքականապես և տնտեսապես»,- ասել է նա: