Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Աբդոլլահիանի ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետ կապված իրավիճակին։
«ԵՄ անդամ պետությունների հետ ուշադիր հետևում ենք այն տեղեկություններին»,- գրել է Միշելը:
Բացի այդ, ԱՄՆ Պետքարտուղարությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Միացյալ Նահանգները հետևում են ուղղաթիռի վթարի մասին տեղեկություններին:
«Մենք ուշադիր հետևում ենք Իրանում ուղղաթիռի հնարավոր կոշտ վայրէջքի մասին հաղորդագրություններին, որում երկրի նախագահն էին և ԱԳՆ ղեկավարը»,- ասել են Պետդեպարտամենտից:
Հիշեցնենք՝ մայիսի 19-ին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել:
Ուղղաթիռում գտնվել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, մի շարք պաշտոնյաներ:
Իրանի նախագահի շարասյան մեջ եղել է 3 ուղղաթիռ, որից երկուսը՝ նախարարներով և պաշտոնյաներով, բարեհաջող հասել են նշանակման վայր: Ներկայումս Իրանի նախագահի որոնումներում ընդգրկվել են Իրանի բոլոր ուժային կառույցները: