Խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցի շրջանակներում գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Նրանց տեղեկություններով՝ այցի շրջանակներում բարեկամական հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Հանդիպման ընթացքում խոսվել է խորհրդարանական գործունեության, ինչպես նաև լրատվամիջոցների դերի և կարևորության մասին։ Հայաստանի խորհրդարանի նախագահը պատվիրակության անդամներին շրջել է խորհրդարանի շենքում և ներկայացրել ենթակառուցվածքային նորությունները։