Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Հարության տոնը, որը հինգ տաղավար տոներից մեկն է: Այս տոնին հավատացյալները միմյանց հանդիպելիս ավետում են՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» և պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Այս տարի եկեղեցիներում տեղի ունեցող ծիսակատարությունները կանցկացվեն առանց հավատացյալների մասնակցության կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով: Սակայն հավատացյալները Պատարագից հետո հերթով հնարավորություն կունենան մուտք գործելու եկեղեցի։