Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչեւ մայիսի 10-ը։ Որոշումը պայմանավորված է նրանով, որ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը մեկ օրվա ընթացքում ավելացավ 30-ով եւ հասավ 299-ի։
Այս իրավիճակից ելնելով Վրաստանի կառավարությունը կայացրել է որոշում ապրիլի 15-ից ժամը 21:00-ից, դեպի մեծ քաղաքներ եւ քաղաքներից դուրս արգելվի երթեւեկությունը։ Տվյալ քաղաքներն են Թբիլիսին, Ռուսթավին, Բաթումին և Քութաիսին։ Այս քաղաքներից դուրս եւ ներս բոլոր տիպի երթևեկությունը կարգելվի 10 օրով։ Տվյալ որոշման մասին- հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքերով, դա նշանակում է, որ կառավարությունն անում է առավելագույնը, որպեսզի խոշոր քաղաքներում նվազեցվի շարժականության չափաբաժինը:
«Այսօրվա դրությամբ թեստավորում է անցել 500 մարդ, կարող ենք ասել, որ երկրում արդեն մեկնարկել է լայնամասշտաբ տարածումը: Ճշգրիտ ոչ ոք չի կարող կանխատեսել, երբ կլինի վարակի տարածման գագաթնակետը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: