Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն էր. IRNA

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն էր. IRNA



«Տեխնիկական անսարքությունը» պատճառ է դարձել Իրանում ուղղաթիռի կործանմանը, որում եղել են նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարարը և այլ պաշտոնյաներ՝ հաղորդում է պետական ​​IRNA գործակալությունը:
Ինչպես նշում են փորձագետները, կործանված ամերիկյան Bell 212 ուղղաթիռը UH-1N Twin Huey-ի վերափոխված ոչ մարտական ​​տարբերակն է, որը մինչ այժմ լայնորեն կիրառվում է։ Այն 40 տարեկանից բարձր է։ Պատշաճ շահագործման դեպքում այս մեքենան բազմիցս ցուցադրել է իր ամրությունը, սակայն այս դեպքում մասնագետները չեն բացառել, որ Թեհրանը, տասնամյակներ շարունակ գտնվելով Արևմուտքի պատժամիջոցների տակ, չի կարողացել երաշխավորել ուղղաթիռի պատշաճ սպասարկումը:
Bell 212 ուղղաթիռը ձեռք է բերվել շահի օրոք՝ մինչև 1979 թվականի իսլամական հեղափոխությունը։
Վթարից հետո փորձագետները նշել են, որ Bell 212 մոդելի թռիչքները նախատեսված էին տեսողական դիտարկման պայմաններում։ Դա նշանակում է, որ օդաչուն պետք է հույսը դնի բացառապես օդաչուների խցիկից տեղանքը դիտարկելու իր կարողության վրա: Կիրակի ուժեղ մառախուղը և սպասվող ամպրոպը, հավանաբար, վատացրել են տեսանելիությունը և նպաստել ուղղաթիռի կործանմանը Իրանի հյուսիս-արևմուտքում:
Իրանցի պաշտոնյաները հայտնել են, որ նախագահական շարասյան մյուս երկու ուղղաթիռները բարեհաջող վայրէջք են կատարել: Տեղեկատվության պակասի պատճառով դեռ պարզ չէ, թե արդյոք նրանք տուժե՞լ են կամ որքանո՞վ են տուժել թռիչքի ծանր պայմաններից։