Վրաստանի խորհրդարանը մայիսի 28-ին կվերացնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ նախագահի վետոն

Վրաստանի խորհրդարանը մայիսի 28-ին կվերացնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ նախագահի վետոն

Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ՝ մայիսի 28-ի նիստին, կանցկացնի քվեարկություն՝ չեղարկելու «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն։
EADaily-ն հաղորդում է, որ Վրաստանում օրենքի ընդունումը տեղի է ունենում ընդդիմության բողոքի ցույցերի և արևմտյան քաղաքական գործիչների սպառնալիքների ֆոնին: Արևմտյան երկրները սպառնում են դադարեցնել Վրաստանի եվրաինտեգրումը և պատժամիջոցներ կիրառել իշխող կուսակցության նկատմամբ։
Մայիսի 22-ին Մակքեյնի ինստիտուտը, Ջորջ Բուշի ինստիտուտը և Freedom House-ը խստորեն ձևակերպված հայտարարություն են տարածել՝ կոչ անելով ԱՄՆ-ին և նրա եվրոպացի դաշնակիցներին «անհապաղ ճամփորդական սահմանափակումներ և ֆինանսական պատժամիջոցներ սահմանել ֆիզիկական անձանց, այդ թվում՝ «Վրացական երազանքի» պաշտոնյաների և նրանց ընտանիքների նկատմամբ, որոնք պատասխանատու են Վրաստանի ժողովրդավարության զարգացման և եվրատլանտյան ձգտումների խաթարման համար»: Հայտարարությունը տարածել է civil.ge կայքը։
Իշխող կուսակցությունն էլ իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում հանձնվել և աշխատում է օրենքը կիրառելու ուղղությամբ։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին