Նորվեգիան փակել է Ռուսաստանցի զբոսաշրջիկների մուտքը 23.05.2024 . Միջազգային

Նորվեգիան փակել է Ռուսաստանցի զբոսաշրջիկների մուտքը
		23.05.2024 . Միջազգային


Նորվեգիայի իշխանությունները մայիսի 29-ից արգելելու են Ռուսաստանից զբոսաշրջիկների մուտքը երկիր: Կառավարությունը որոշել է, որ ռուսաստանցիները կկարողանան Նորվեգիա մուտք գործել միայն «առաջնային նշանակության» նպատակներով, ինչպիսիք են ուսումը կամ հարազատներին այցելելը:

Նորվեգիան Շենգենյան գոտու վերջին երկիրն էր, որն արգելել է ռուսաստանցիների մուտքը ցամաքային ճանապարհով:

Սկանդինավյան երկրի իշխանությունները բացատրում են, որ այդ որոշումը կապված է Ուկրաինայի պատերազմի հետ։

Կրեմլն Օսլոյի որոշումը անվանել է «խտրական» և խոստացել է այն անպատասխան չթողնել։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին