ԵՄ ԱԳ նախարարները մայիսի 27-ին կքննարկեն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» Վրաստանի օրենքը

ԵՄ ԱԳ նախարարները մայիսի 27-ին կքննարկեն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» Վրաստանի օրենքը

ԵՄ արտաքին գործերի խորհուրդը մայիսի 27-ին կքննարկի Վրաստանում ստեղծված իրավիճակը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի շուրջ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Մենք չենք ցանկանում ԱՄՆ-ի նման պատժամիջոցներ կիրառել։ Չենք ուզում Վրաստանին պատժել մեկ օրենքի համար: Մեր նպատակն է հասկացնել Թբիլիսիին, որ դա հակասում է երկրի անդամակցությանը ԵՄ-ին: Նրանք ասում են, որ ցանկանում են և՛ անդամակցել ԵՄ-ին, և՛ միաժամանակ ընդունել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, և կարծում են, որ կարող են երկուսն էլ անել: Մեր պատասխանն է՝ ոչ»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:
Վրաստանի խորհրդարանը ծրագրել է մայիսի 28-ի նիստին չեղարկել աղմկահարույց օրենքի նկատմամբ նախագահ Զուրաբիշվիլիի կիրառած վետոն:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին