Ռուսաստանը նախատեսում է գլխավոր հյուպատոսություն բացել Ստեփանակերտում. Կարասին 27.05.2024 . Տարածաշրջան

Ռուսաստանը նախատեսում է գլխավոր հյուպատոսություն բացել Ստեփանակերտում. Կարասին
		27.05.2024 . Տարածաշրջան


Ռուսաստանն ակնկալում է 2024 թ․ Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն բացել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը՝ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Ըստ սենատորի՝ շուտով այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները կսկսվեն։
 
Դաշնային խորհրդի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի հետ հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: 

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին