Բարձրագույն ներկայացուցչական մարմինը գործել է վրացի ժողովրդի կամքին համապատասխան. Կոբախիձե

Բարձրագույն ներկայացուցչական մարմինը գործել է վրացի ժողովրդի կամքին համապատասխան. Կոբախիձե



«Երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմինը, որին ընտրում է վրացի ժողովուրդը և հաշվետու է միայն ժողովրդին, գործել է հենց վրացի ժողովրդի կամքին համապատասխան և ստեղծել է Վրաստանի պետական ​​ինքնիշխանության ամրապնդման կարևորագույն իրավական հիմքը»,- այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում։
Մայիսի 28-ի նիստին Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկություն» օրենքի նկատմամբ։
Երկրի վարչապետի խոսքով՝ Վրաստանի բնակչության ավելի քան 80 տոկոսը կողմնակից է արտաքին ազդեցության թափանցիկությանը, իսկ բնակչության ավելի քան 60 տոկոսը՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին՝ օտարերկրացիների քննադատության ֆոնին։
Ի պատասխան Վրաստանի խորհրդարանի՝ վետոն հաղթահարելու որոշմանը՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել երկրի ապագան որոշելու համար հանրաքվե անցկացնելու կոչով: