Ղազախստանը «Թալիբան» շարժումը դուրս է բերել ահաբեկչական ռեժիմների ցուցակից․ Տոկաև 03.06.2024 . Միջազգային

Ղազախստանը «Թալիբան» շարժումը դուրս է բերել ահաբեկչական ռեժիմների ցուցակից․ Տոկաև
		03.06.2024 . Միջազգային


Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը «Թալիբան» շարժումը դուրս է բերել ահաբեկչական ռեժիմների ցուցակից։

«Ղազախստանը թալիբների ռեժիմը դուրս է բերել ահաբեկչական ցուցակից՝ ելնելով ժամանակակից Աֆղանստանի հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման կարևորությունից և հասկանալով, որ այդ ռեժիմը երկարաժամկետ գործոն է»,- ասել է Տոկաևը ՀԱՊԿ երկրների խորհրդարանների խոսնակների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ ներկայումս ռազմավարական կարևորության խնդիրներից մեկը միջտարածաշրջանային կապերում Աֆղանստանի ակտիվ ներգրավումն է։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին