Թուրքիան ծրագրում է Ստամբուլում «Գազպրոմի» հետ գործառնական ընկերություն ստեղծել

Թուրքիան ծրագրում է Ստամբուլում «Գազպրոմի» հետ գործառնական ընկերություն ստեղծել



Թուրքիան ակնկալում է Ստամբուլում գործառնական ընկերություն հիմնել BOTAŞ-ի և «Գազպրոմի» համագործակցությամբ՝ հայտարարել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Պարզաբանելով, որ կողմերը բանակցում են տվյալ պլանի համաձայն, Բայրաքթարն ասել է, որ առաջիկա ամիսներին Անկարան և Մոսկվան «ցանկանում են կոնկրետ աշխատանք սկսել և նախագիծը կյանքի կոչել»: Նրա խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը: