Իտալիայում մեկնարկել է Մեծ յոթնյակի հանդիպումը 13.06.2024 . Միջազգային

Իտալիայում մեկնարկել է Մեծ յոթնյակի հանդիպումը
		13.06.2024 . Միջազգային


Իտալիայի նախագահությամբ այդ երկրում մեկնարկել է Մեծ յոթնյակի հանդիպումը: Վարչապետ Ջորջիա Մելոնին տեղեկացրել է, որ G7-ի օրակարգում են հատկապես Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում զարգացումները: Նրանց է միացել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով Ելիսեյան պալատը, հայտնել էր, որ Յոթի խմբի երկրների ղեկավարները որոշել են մինչև 2024 թվականի վերջը 50 միլիարդ դոլար հատկացնել Կիևին: Նշվում է, որ այդ միջոցները կստացվեն ռուսական սառեցված ակտիվներից:

Յոթնյակի երկրների ղեկավարները քննարկել են նաև իրադրությունը Մերձավոր Արևելքում, հայտարարել են, որ աջակցում են Գազայի հատվածում հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գաղափարին և կոչ են արել ՀԱՄԱՍ-ին՝ ընդունել հրադադարի մասին համաձայնագիրը։

Նրանք միաժամանակ, դատապարտել են իսրայելցի վերաբնակիչների կողմից պաղեստինցիների նկատմամբ բռնությունների աճը, որն, ըստ նրանց, սպառնում է երկարաժամկետ խաղաղության հեռանկարներին:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին