Ախալքալաքում փոխվում են գազի հաշվիչները

Ախալքալաքում փոխվում են գազի հաշվիչները





Ախալքալաքում հետզհետե փոխվում են գազի հաշվիչները։ SJGC գազի կազմակերպության մենեջերը Վրեժ Մելիքյանը մանրամասնորեն ներկայացրեց ընթացող աշխատանքները։

«Գազի հաշվիչների օգտագործման ժամկետը 10 տարի է, որից հետո պետք է անցկացնել կամ լաբորատոր հետազոտություն ապագա օգտագործման համար կամ փոխել այն։ Դրա համար էլ մենք սկսել ենք ավելի մասշտաբային աշխատանքներ։

Անցյալ տարի փոխել էինք Բավրա գյուղում և մի քանի փոքր գյուղերում։ Հիմա քաղաքում փոխելու ենք 1000-1200 հաշվիչ։Հաջորդ երկու տարվա ընթացքում նույնպես շարունակվելու են այս աշխատանքները։Հաշվիչները փողելու համար բնակիչները ոչ մի գումար չեն վճարում։ Այն իրականացվում է գազ-կազմակերպության կողմից»,- ասաց SJGC գազի կազմակերպության մենեջեր Վրեժ Մելիքյանը