ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին Ազգային տոնի՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի ծննդյան օրվա կապակցությամբ:
«Կարծում եմ՝ Լյուքսեմբուրգի Մեծ դքսության պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի վերջին պաշտոնական այցը Հայաստան, արդյունավետ էր, որը մենք դիտարկում ենք որպես կարևոր էջ մեր երկկողմ հարաբերություններում՝ հիմնված մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»,- գրել է ՀՀ ԱԺ նախագահը: