Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովը, որի որդիները կարող էին առնչություն ունենալ ահաբեկչություններին, հարցաքննվում է: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հանրապետության ուժային կառույցներում աղբյուրներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Օմարովը ձերբակալվել է:
Նախնական տեղեկություններով՝ նրա երկու որդիները մասնակցել են Մախաչկալայի հրաձգություններին:
Նշվում է, որ Օմարովը հրաժեշտ կտա պաշտոնին:
Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտնել է, որ Դերբենտում և Մախաչկալայում արտակարգ դեպքից հետո օպերատիվ շտաբ է ստեղծվել:
Հիշեցնենք՝ անհայտ անձինք այսօր Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցու, սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության կետի վրա:
Հարձակման հետևանքով սպանվել են ոստիկաններ և քահանա: Դաղստանի Հասարակական դիտորդական հանձնաժողովի նախագահ Շամիլ Խադուլաևը հայտնել է, որ զինյալները կտրել են քահանայի կոկորդը: