Անհայտ անձինք Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցու, սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության կետի վրա:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեում:
Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակման հետևանքով սպանվել են ոստիկաններ և քահանա:
Իրավապահները ձեռնարկում են բոլոր միջոցառումները՝ հարձակում գործած անձանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ:
Հաղորդվում է, որ Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել:
Հիշեցնենք՝ այսօր մի խումբ զինված անձինք կրակ են բացել Դերբենտում սինագոգի և եկեղեցու ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել:
ՌՌ ՆԳՆ տվյալով՝ սպանվել է 6 իրավապահ, ևս 12-ը վիրավորվել է:
Երկու քաղաքում հրաձգություն է ընթանում հանցագործների և իրավապահների միջև:
Ավելի ուշ Դաղստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ 2 զինյալ ոչնչացվել է: