ԵԽ նախարարների կոմիտեն լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Լանդսբերգիս 25.06.2024 . Տարածաշրջան

ԵԽ նախարարների կոմիտեն լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Լանդսբերգիս
		25.06.2024 . Տարածաշրջան


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի  ամառային նստաշրջանում Լիտվայի արտգործնախարարը, պատասխանելով կառույցում ՀՀ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանի հարցին, հայտարարել է՝ Նախարարների կոմիտեն լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
 
«Հուսով եմ՝ ընթացիկ քննարկումները շուտով կհանգեցնեն համաձայնագրի ստորագրման, ինչը թույլ կտա տարածաշրջանին վերականգնել անհրաժեշտ կայունությունը։ Հարաբերությունների կարգավորման հարցում ամենաբարձր մակարդակով քաղաքական կամքն առանցքային դեր ունի՝ հասնելու խաղաղության համաձայնագրի՝ հաշվի առնելով և հարգելով երկու երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Դեռ 2001 թվականին կազմակերպությանն անդամակցելիս երկու երկրները համաձայնել են լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով։ Եվրոպայի խորհրդի առաջարկած վստահության ամրապնդման միջոցառումները հասանելի են՝ խթանելու նրանց միջև երկխոսությունը և հաշտեցումը»,- նշել է Գաբրիելյուս Լանդսբերգիսը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին