Եվրամիությունը և Ղրղզստանն Ընդլայնված գործընկերության և գործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:
«Սա երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևոր պահ է», – ասված է ԵՄ հաղորդագրության մեջ:
«Համաձայնագիրն իրավական նոր հիմք կապահովի քաղաքական երկխոսության ամրապնդման և բազմաթիվ ոլորտներում փոխշահավետ գործակցության խորացման համար: Խոսքը, մասնավորապես, առևտրի և ներդրումների, նորարարության, կրթության, շրջակա միջավայրի, օրենքի գերակայության, մարդու իրավունքների ոլորտների և քաղաքացիական հասարակության հետ աշխատանքի մասին է: Ուրախ ենք տեսնել Ղրղզստանին մեր մերձավոր գործընկերների շարքում»,- հայտնում են ԵՄ-ից։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։