Բոլիվիայի փաստացի մայրաքաղաքը հանդիսացող Լա Պաս քաղաքի Մուրիլյո հրապարակում, որտեղ տեղակայված են կառավարական շենքերը, զինվորականների կուտակումներ են եղել: Հրապարակ է բերվել Հատուկ տեխնիկա։
Զինվորականները գեներալ Խուան Խոսե Սունիգայի գլխավորությամբ, որն ավելի վաղ հեռացվել էր բանակի հրամանատարի պաշտոնից, փորձել են զրահափոխադրիչի միջոցով ներխուժել նախագահական պալատ:
Բոլիվիայի ղեկավար Լուիս Արսեն կոչ է արել պահպանել ժողովրդավարությունը և տեղի ունեցածն անվանել է պետական հեղաշրջման փորձ: Լա Պասի հրապարակում բախումներ են տեղի ունեցել, որոնք տևել են մոտ երեք ժամ։
Գեներալ Սունիգան և երկու ռազմական առաջնորդ ձերբակալվել են։ Հեղաշրջման փորձի հետևանքով տուժել է 9 մարդ։
Սունիգան իր պարտությունը պայմանավորել է լոգիստիկ խնդիրներով։
«Ստորաբաժանումներն ուշացան, զինված ուժերի և ռազմաօդային ուժերի զինվորականները չկարողացան ժամանակին հասնել»,- նշել է Սունիգան։